Ներզատաբանություն
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում:
Սովորաբար, ակրոմեգալիա հանդիպում է միջին տարիքի մարդկանց մոտ: Երեխաների մոտ աճի հորմոնի ավելցուկն առաջացնում է գիգանտիզմ՝ ոսկրերի և հասակի անոմալ աճ: Բարձիթողի դեպքերում ակրոմեգալիան ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակ է, սակայն բուժման հասանելի մեթոդները կարող են նվազեցնել բարդությունները:
Քանի որ ակրոմեգալիան դանդաղ պրոգրեսիվող է, երկար տարիներ կարող է այն աննկատ ընթանալ: Երբեմն դա նկատելի է նոր և հին լուսանկարները համեմատելիս:
Պատճառները
Հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնը լյարդում դրդում է ինսուլինանման աճի գործոն 1-ի արտադրությունը (ԻԱԳ-I): Իր հերթին ԻԱԳ-I-ն ակտիվացնում է ոսկրերի և այլ հյուսվածքների աճը:
Մեծահասակների մոտ աճի հորմոնի չափից ավելի արտադրության հիմնական տարածված պատճառը ուռուցքն է:
- Հիպոֆիզի բարորակ ուռուցք (ադենոմա). Ակրոմեգալիայի առավել հաճախ հանդիպող պատճառն է: Ուռուցքն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն, որի արդյունքում արտահայտվում են ակրոմեգալիայի ախտանշանները:
- Ոչ հիպոֆիզար ուռուցքներ. օրինակ` թոքերում կամ ենթաստամոքսային գեղձում: Երբեմն նման ուռուցքներն ընդունակ են արտադրել սոմատոլիբերին հորմոն, որը դրդում է հիպոֆիզին՝ իր հերթին արտադրելու աճի հորմոնի մեծ քանակ:
Ախտանշաններ.
- ձեռքերի և ոտքերի ոչ համաչափ աճ,
- դեմքի աստիճանական փոփոխություններ. փքված ստորին ծնոտ, ճակատ, մեծացած քիթ, հաստացած շրթունքներ և ատամների միջև մեծ բացվածքներ,
- դիմագծերի կոպիտ արտահայտվածություն,
- մաշկի հաստացում, կոպտացում և ճարպոտություն,
- արտահայտված քրտնարտադրություն և մարմնի տհաճ հոտ,
- մաշկին պապիլոմաների առկայություն,
- հոգնածություն և մկանային թուլություն,
- խզված, խռպոտ ձայն` ձայնալարերի լայնացման արդյունքում,
- վերին շնչուղիների օբստրուկցիայի հետևանքով` ուժեղ խռմփոց,
- տեսողության վատացում և գլխացավեր, երբ ուռուցքը ճնշում է մոտակա հյուսվածքները,
- լեզվի մեծացում,
- հոդերի ցավ և շարժունակության սահմանափակում,
- սեքսուալ խանգարումներ. հետաքրքրության նվազում, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ, տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա:
Հնարավոր բարդությունները.
- հիպերտոնիա,
- սիրտ-անոթային հիվանդություններ, հատկապես՝ կարդիոմիոպաթիա
- օստեոարթրոզ,
- շաքարային դիաբետ,
- զոբ,
- նախաուռուցքային աճեր (պոլիպներ) հաստ աղու լորձաթաղանթում,
- ապնոէ,
- դաստակային թունելային համախտանիշ,
- ողնուղեղի կոմպրեսիա,
- տեսողության կորուստ,
- վաղաժամ մահ:
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է կլինիկական պատկերի, անամնեզի, բժշկական զննման հիման վրա: Անհրաժեշտ են նաև գործիքային հետևյալ հետազոտությունները.
- արյան մեջ աճի հորմոնի և ԻԱԳ-I մակարդակի որոշում,
- աճի հորմոնի ճնշման թեստ (գլյուկոզայով). Սովորաբար, գլյուկոզան իջեցնում է աճի հորմոնի քանակը, իսկ ակրոմեգալիայի դեպքում դա առանձնապես չի գործում,
- ՄՌՏ՝ ուռուցքի տեղակայումը պարզելու համար:
Բուժումը
Բուժման հիմնական նպատակն աճի հորմոնի արտադրության և ուռուցքի բացասական ազդեցության նվազեցումն է:
- Վիրահատական բուժում՝ ուռուցքի հեռացումը էնդոսկոպիկ մեթոդով՝ քթի խոռոչով,
- Եթե ամբողջ ուռուցքի հեռացումը հնարավոր չէ՝ բուժումը շարունակվում է դեղորայքով.
- աճի հորմոնի արտադրությունը ճնշող դեղեր, հորմոնի մակարդակը իջեցնող դեղեր կամ աճի հորմոնը պաշարողներ:
- ճառագայթային թերապիա. ոչնչացնում է մնացած ուռուցքային բջիջները և դանդաղ իջեցնում աճի հորմոնի մակարդակը:
Բուժումը կարող է տևել տարիներ:
15.09.2021 Կարդացեք նաև
20.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ